Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Աղոթարան

Աղոթարան
19.03.2026 | 22:00
Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ քաղցել Քեզ՝
ավելին, քան աշխարհը՝ իր անցողիկ բարիքներով, որ իմ հոգին չբավարարվի երկրայինով, այլ ծարավի Քո կենդանի խոսքին։
Բորբոքիր իմ ներսում Քո խոսքի կարոտը,
Արթնացրու՛ իմ հոգու սուրբ փափագը,
որ Քո ներկայությունը լինի իմ հագեցումը
և Քո խոսքը՝ իմ ամենօրյա կերակուրը։
Թող իմ սիրտը չկապվի անցողիկին,
այլ որոնի Քո հավիտենական լույսը,
և խաղաղվի միայն Քեզանում։
Ամեն։
Դիտվել է՝ 1881

Մեկնաբանություններ